Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակից երկրների մարզիկները լեգեոներներ չեն համարվի ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, հանդբոլի, ջրագնդակի և Ռուսաստանի տարածքում խոտածածկույթի հոկեյի համառուսաստանյան մրցումներում, հաղորդում է «Р-Спорт»-ը:
«Հրամանի նախագիծը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության միջազգային այլ պայմանագրերի դրույթներին և ուղղված է ՌԴ-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման» պետական ծրագրի իրականացմանը», – ասված է Ռուսաստանի սպորտի նախարարության հրամանի ՝ ֆուտբոլի մրցումներում Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես գալու իրավունք չունեցող մարզիկների մասնակցության սահմանափակումները հաստատելու մասին նախագծի կից բացատրական գրությունում:
Նախագծերի քննարկումը կավարտվի նոյեմբերի 14-ին։
ԵՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը ։