«Լիվերպուլը» սեփական հարկի տակ 11-մետրանոցներով հաղթել է «Արսենալին» անգլիական լիգայի Գավաթի 1/8 եզրափակիչ խաղը ոչ-ոքի ավարտելուց հետո (5:5, 5:4` 11մ.):
Opta-ն հայտնում է, որ մերսիսայդցիների համար այս մրցաշարում սա արդեն դարձել է 8-րդ հաղթանակը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով, ինչը ռեկորդ է հանդիսանում:
Մինչ այս պահը որևէ այլ թիմի չի հաջողվել այդքան անգամ դուրս գալ լիգայի Գավաթի հաջորդ փուլ` հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով:
«Լիվերպուլը» քառորդ եզրափակչում իր մրցակցին կիմանա վիճակահանության արդյունքում, որը կկայանա այսօր` հոկտեմբերի 31-ին:
Ավելի վաղ, լիգայի Գավաթի հաջորդ փուլին իր մասնակցությունն ապահովել են նաև «Էվերթոնը», «Ասթոն Վիլան», «Մանչեսթեր Սիթին», «Լեսթեր Սիթին», «Կոլչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Օքսֆորդ Յունայթեդը»: