Նոյեմբերի 1-ին Դիլիջանում նախատեսված Vbet Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ «Դիլիջան ՖԱ»-«Լոռի ՖԱ» հանդիպումը չի կայանա: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայտարարության մեջ նշված է, որ ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների Կազմակերպման և անցկացման բաժինը, «Դիլիջան» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը, ուստի վերոնշյալ խաղը չի կայանա:
Փաստորեն, <<Լոռին >> դուրս է գալիս 1/4 եզրափակիչ, որտեղ կհանդիպի <<Փյունիկ>>- <<Ուրարտու>> զույգի հաղթողին: