«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին անչափ գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» հետ տնային խաղում:
Մեսսին 34-րդ րոպեին տուգանայինի փայլուն իրացմամբ 3-րդ գնդակն է ուղարկել մրցակցի դարպասը: Մինչ այդ կատալոնացիների կազմում գոլեր էին հեղինակել Կլիման Լանգլեն և Արտուրո Վիդալը, որն աչքի էր ընկել հենց Մեսսիի փոխանցումից հետո:
«Բարսելոնա»-«Վալյադոլիդ» խաղում ընդմիջում է՝ 3:1: