Տարվա վերջին Դուբայում կկայանա Globe Soccer Awards ամենամյա մրցանակաբաշխությանը։
Լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են հետևյալ խաղացողները․ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Մոհամեդ Սալահ, Վիրջիլ վան Դեյկ, Ալիսոն Բեքեր, Սադիո Մանե (4-ն էլ «Լիվերպուլ»):
Հիշեցնենք, որ վերջին 3 տարիների լավագույն ֆուտբոլիստը Ռոնալդուն է:
Տարվա լավագույն թիմի մրցանակին հավակնում են «Լիվերպուլը», «Այաքսը» և «Լիոնը»:
Մրցանակաբաշխությունը կայանալու է դեկտեմբերի 29-ին: