Հայտնի էր դարձել, որ Հայաստանի հավաքականի և «Վալենսիայի» ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն կնշանակվի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար:
ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը հերքել էայդ լուրը` նշելով, որ նորության դեպքում հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ Armsport.am-ին հայտնի էր դարձել Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականի մասին տեղեկությունը: Այդժամ ՀՖՖ-ն ևս հերքել էր:
Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին 2 հանդիպումներից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է: Ըստ ամենայնի` մեր ազգային թիմն առաջիկա օրերին ունենալու է գլխավոր մարզչի պաշտոնակատար: