Փարիզում ավարտին է մոտենում ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարի 1/16 եզրափակիչ փուլը։
Պայքարի մեջ է մտել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, ով, ճիշտ է, նոյեմբերի 3-ին կլքի ATP-ի վարկանիշային աղյուսակի առաջատարի դիրքը։
Սերբ թենիսիստի մրցակիցը ֆրանսիացի Կորենտին Մուտեն էր։ Առաջին սեթը չափազանց դժվարությամբ տրվեց Նովակին։ Ֆրանսիացի թենիսիստը 5-3 հաշվի ժամանակ ունեցավ երկու Set point, սակայն չօգտագործելով դրանցից ոչ մեկը՝ պարտվեց սեթը թայ-բրեյքում։
Երկրորդ սեթում Ջոկովիչը հաղթեց 6-4 հաշվով ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է Քայլ Էդմունդ Դիեգո Շվարցման զույգի հաղթողի հետ։