Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը անդրադարձել է իր ներկային` խոսելով տրամարվածության և մղումների մասին.
«Ես սիրում եմ այն, ինչ անում եմ: Երբ կորտում եմ, զգում եմ, որ լավագույնն եմ իմ գործում:
Ժամանակին չեմ եղել լավագույնը, բայց եղել եմ ամենատաղանդավորը, ամենաբարձրահասակը: Պետք չէ լինել ամենախելացին, ամենահարուստը, որպեսզի մեծ դռներ բացվեն քո առաջ: Կարևոր է կենտրոնանալ և աշխատել բոլորից ավելի և թույլ չտալ ինչ-որ մեկին կանգնեցնել քեզ:
Չեմ պատրաստվում հանձնվել»,- 38-ամյա թենիսիստուհու խոսքն է մեջբերել Detroit News-ը: