«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կարող է ձմռանը հեռանալ թիմից:
Mundo Deportivo-ն հայտնում է, որ ֆուտբոլիստը դժգոհ է խաղային պրակտիկայից: «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն էլ հասկացրել է, որ առանձնապես մեծ հույսեր չի կապում 27-ամյա իսպանացու հետ:
Ըստ պարբերականի «Ռեալի» ղեկավարությունն արդեն իսկ փորձում է լուծում տալ հարցին: Մադրիդյան ակումբը սահմանել է Իսկոյի հրաժարագինը` 70 միլիոն եվրո:
Լա լիգայի ընթացիկ առաջնությունում Իսկոն ոչ լրիվ 4 հանդիպման է մասնակցել` աչքի չընկնելով արդյունավետ գործողությամբ: