«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն հնարավոր է կարիերան շարունակի «Լիոնում»:
Soccer Link-ը հայտնում է, որ լոնդոնյան ակումբը ցանկանում է գործառքում ներառել ֆրանսիական թիմի հարձակվող Մուսա Դեմբելեին: Այդպիսով, հնարավոր է` ակումբները ֆուտբոլիստների փոխանակում կատարեն:
Հարկ է նշել նաև, որ Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ժիրուն ԱՊԼ-ի ընթացիկ առաջնության 4 խաղերում արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել: