Իտալական «Միլանը» ցանկանում է ուժեղացնել դաշտի միջին հատվածը։ Ակումբը մի շարք տարբերակներ է դիտարկում։
Ինչպես տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը, «ռոսոներիները» հետաքրքրված են Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի, «Բարսելոնայի» կիսապաշտպաններ Արտուրո Վիդալի և Իվան Ռակիտիչի ծառայություններով։
Այս բոլոր ֆուտբոլիստները գալիք ամառ կարող են հեռանալ իրենց ակումբներից։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն է հետաքրքրված Արտուրո Վիդալին գնելու տարբերակով։