Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Լոկոմոտիվը» հյուրընկալելու է «Վանին»:
Երևանյան ակումբը հայտնել է, որ հանդիպման տոմսերը սպառվել են:
Armsport.am-ը ակումբից տեղեկացավ, որ տոմսերը եղել են անվճար: Ընդհանուր թիվը կազմել է 1000: Այժմ այդքան հանդիսական է տեղավորում «Մարզաձևերի զարգացման Հանրապետական համալիր կենտրոնը» (նախկին «Միկա» մարզադաշտ):
«Լոկոմոտիվ» — «Վան» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 2-ին: