Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Իգոր Ակինֆեևը կարող է վերադառնալ ազգային թիմ։ Այս մասին խոսել է Матч ТВ հեռւոստաընկերության հայազգի մեկնաբան Նոբել Առուստամյանը։
«Ակինֆեևը չի հրավիրվի հավաքակա՞ն։ Գիտե՛ք, իրականում կա հակասական մի տեղեկություն։ Ես հիմա խոսում եմ Եվրոպայի առաջնությունում հրավիրվելու մասին», — Առուստամյանի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Իգոր Ակինֆեևը 2018 թվականի հոկտեմբերին հայտարարել էր Ռուսաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Նա շարունակում է մրցելույթները ԲԿՄԱ-ում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը արդեն իսկ նվաճել է ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։