Գարեթ Բեյլը կմնա «Ռեալում»: Այս մասին հայտնել է «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը.
«Գարեթի հետ հիանալի հարաբերություններ են: Բոլորս գիտենք, թե նա ինչպիսի ֆուտբոլիստ է: Վնասվածքները որոշ ժամանակ նրան խանգարել են դրսևորվել:
Բեյլի հետ կապված ոչ մի առաջարկ չի դիտարկվելու. նա մնալու է թիմում: Ամեն ինչ քննարկվելու է հաջորդ տարվա ամռանը: Ես գոհ եմ այս ամենից»,- ֆրանսիացու խոսքն է մեջբերել Marca-ն:
Հիշեցնենք, որ ուելսցու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: