MMA-ի անվանի մարզիկ Նեյթ Դիասը հայտնել է, որ շահագրգռված չէ Խաբիբ Նուրմագոմեդովի հետ մենամարտելու մտքով.
«Նախկինում նրա հետ մենամարտելն ինձ հետաքրքրում էր: Այժմ ոչ, դա նույնն է, ինչ հարվածել սատկած շանը: Ինձ նախկինում հարցրել են, թե ում հետ եմ ուզում մրցել, ես տվել եմ նրա անունը:
Հիշում եմ ընդհարումը նրա և նրա թիմի հետ: 12 ռուսներ էին, ծիծաղում էին, ապա լուսանկարվեցին: Ես նայեցի նրա դեմքին և հարցրի` «ի՞նչ»: Ինձ ոչ ոք չպատասխանեց:
Ես այդուհետ ասել եմ, որ ցանկանում եմ մենամարտել Խաբիբի հետ, ինձ ասել են` դեռ ոչ: Լսիր, ես քո հետ չեմ մենամարտի, քանի որ դու արդեն պարտվել ես: Ինչո՞ւ մրցեմ մեկի հետ, ով խուսափում է»,- մարզիկի խոսքն է մեջբերել AllBoxing-ը: