«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի խաղաոճի մասին։
«Մի օր Մեսսին կավարտի կարիերանմ ու «Բարսելոնան» կհաշտվի դրա հետ։ Պետք է արձանի համար տեղ պատրաստել, որ Լիոնելին արժանին մատուցվի, ու չեմ կասկածում, որ նրանք կգտնեն այդ տեղը։
Աստղային խաղացողները պետք է մյուսների պես վազեն։ Եթե թիմը գլուխ չի գալիս, պետք է աստղերին համոզել աշխատել, մոտիվացնել գործողություններ կատարելուն։ Երբեմն ասում ես․ «Քեզ չեմ ստիպելու 40 մետր վազել, ասես 20 տարեկան ես, բայց այդ դեպքում ցույց տուր՝ ինչու չպետք է վազես»։ Եթե ինչ-որ մեկը չի վազում, բայց ամեն խաղի 3 գոլ է խփում, պատրաստ եմ ընդունել դա, բայց ոչ ոք այդպես չի անում, չնայած՝ Մեսսին մոտ է դրան։
Հենց հիմա Մեսսիին պետք է խնդրել կարճ ցատկեր անել։ Նա չի կարող հենց այնպես վազել, ոչ մի դեպքում։ Եթե Մեսսին վազեր այնպես, ինչպես ինձ հետ առաջին մրցաշրջանում, նա 3 ամիսը մեկ վնասվածք կստանար։ Մարզչի համար ամենադժվարը 30-ից բարձր լեգենդներին ղեկավարելն է»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։