«Արսենալի» ավագ Գրանիտ Ջական հրաժարվել է ներողություն խնդրել թիմի երկրպագուներից «Քրիսթալ Փելասի» դեմ Անգլիայի առաջնության 10-րդ տուրի խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո (2:2):
Խաղի 61-րդ րոպեին «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին փոխարինել է Ջակային: Տանտերերի երկրպագուները սուլել են շվեյցարացուն՝ համարելով, որ նա շատ դանդաղ է լքում խաղադաշտը։ Ի պատասխան՝ Ջական իր ձեռքը հեգնական մոտեցրել է ականջին, բղավել տրիբունաների ուղղությամբ, հանել մարզաշապիկը և հեռացել հանդերձարան։
Granit Xhaka vs #CPFC
— talkSPORT (@talkSPORT) October 27, 2019
🔄 Gets subbed off
👂 Cups ears to fans booing him
🤬 Tells fans to f**k off
👕 Pulls his shirt off
😳 Goes straight down the tunnel
Reminder: He’s their club captain pic.twitter.com/AmAZYCTBCV
The Sun-ի տվյալներով՝ Ջակայի և Էմերիի միջև խաղից հետո հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում իսպանացին խնդրել է թիմի ավագին ներողություն խնդրել երկրպագուներից: Չնայած Էմերիի հորդորներին՝ Ջական հրաժարվել է ներողություն խնդրել։
Բացի այդ, ֆուտբոլիստը փոխել է Instagram-ի հիմնական լուսանկարը՝ հեռացնելով սեփական լուսանկարը «Արսենալի» մարզաշապիկով և փոխարենը դրել է Շվեյցարիայի հավաքականի մարզաշապիկով լուսանկար։
Image: Granit Xhaka has changed his Instagram profile picture, which was previously of him as captain in an Arsenal jersey. #afc pic.twitter.com/94NEzFjRkf
— afcstuff (@afcstuff) October 29, 2019