Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել Լոնդոնի «Արսենալը», փոխանցում է The Sun-ը ։
56-ամյա մասնագետը ցանկանում է լինել պատմության մեջ առաջին մարզիչը, ում հաջողվել է խոշոր տիտղոսներ նվաճել Անգլիայի Պրեմիեր լիգայի տարբեր ակումբների հետ։ Ավելի վաղ պորտուգալացին «Չելսիի» հետ դարձել էր Անգլիայի չեմպիոն, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Եվրոպա լիգայի գավաթակիր:
Խոսակցություններ կան նաև, որ բացառված չէ «Տոտենհեմը» գլխավորելու տարբերակը։
«Արսենալն» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը: