Իսպանական Պրիմերայի 11-րդ տուրում «Ալավեսը» սեփական հարկի տակ ընդունել է Մադրիդի «Աթլետիկոյին» ու ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը:
70-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան: 13 րոպե անց մադրիդյան թիմի դարպասը գրավել է Լուկաս Պերեսն ու հավասարեցրել հաշիվը:
Այսպիսով, «Աթլետիկոն» Իսպանիայի առաջնությունում առանց պարտությունների շարքը հասցրել է 7-ի:
Մադրիդյան թիմն այս խաղից հետո 20 միավոր է վաստակել ու բարձրացել իսպանական Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Ալավեսը» 12 միավորով 13-րդն է:
Հաջորդ տուրում «Աթլետիկոն» կխաղա «Սևիլիայի», իսկ «Ալավեսը»՝ «Օսասունայի» հետ: