Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին։
«Ֆուտբոլում բոլորի համար Զիդանը օրինակ վերցնելու կերպար է։ Երբ երեխա էի, սիրում էի նրան, նայում նրա մասնակցությամբ խաղերն ու ուզում էի միշտ աներ այն, ինչ անում էր։ Նրա մեջ ամեն ինչ սիրում է։
Այն բանից հետո, ինչ Զիդանն ավարտեց խաղացողի կարիերան, չէի մտածում, որ նա այդքան շուտ մարզչական գործունեության կանցնի։ Բայց նայեք՝ ինչպես ամեն ինչ շրջվեց․ հիմա մենք միասին «Ռեալում» ենք։ Կուռքիդ գլխավորությամբ աշխատելն իսկական երջանկություն է։ Նա անկեղծ է ու ուղիղ է խոսում խաղացողների հետ։ Զիդանն ինքն էլ է ֆուտբոլիստ եղել ու դրա համար էլ գիտի՝ խաղացողներին ինչ է պետք»,- Ազարի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։