Աշխարհի երրորդ ռակետ Նաոմի Օսական չի շարունակի պայքարը Շենժենում ընթացող WTA-ի եզրափակիչ մրցաշարին: Մեջքի վնասվածքի պատճառով թենիսիստուհին հրաժարվել է մասնակցությունից:
Նրա փոխարեն կխաղա Կիկի Բերտենսը: Կարմիր խմբում, այսօր, Բերտենսը կխաղա Էշլի Բարտիի, իսկ Պետրա Կվիտովան Բելինդա Բենչիչի հետ: