Մադրիդի «Ռեալը» նախորդ մրցաշրջանի ընթացքում երեք անգամ փոխեց թիմի գլխավոր մարզչին։ Հոկտեմբերին հեռացվեց Խուլեն Լոպետեգին, իսկ մարտին Զիդանի վերադարձի օրը աշխատանքից ազատվեց Սանտիագո Սոլարին, ով գլխավորել էր թիմը Լոպետեգիի հեռացումից հետո։
Radio Marca-ի տեղեկություններով՝ Լոպետեգիի հեռացումից մեկ տարի անց «արքայական» ակումբի ղեկավարությունը չի փոշմանել իր կայացրած որոշման համար։ Ավելին, նրանք կարծում են, որ ճիշտ են արել՝ հեռացնելով իսպանացի մասնագետին։
Ինչ վերաբերում է Սոլարիին, ապա այստեղ կարծիքները որոշակի փոփոխության են ենթարկվել։ Մադրիդյան ակումբում կարծում են, որ անարդար են վարվել Սոլարիի հետ՝ հեռացնելով նրան զբաղեցրած պաշտոնից մարտին, երբ արդեն ոչինչ նվաճել հնարավոր չէր մրցաշրջանում։
Ներկա պահին «Ռեալը» գլխավորում է Զինեդին Զիդանը։