NBA-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի «Ֆիլադելֆիա»-«Ատլանտա» խաղի ժամանակ ոչ սպորտային պահվածքի համար խաղահրապարարակից հեռացվել է «Ֆիլադելֆիայի» առաջատարներից Մայքլ Սկոտը: Դա տեղի է ունեցել երկրորդ քառորդում: Մինչ խաղահրապարակը լքելը Սկոտը հասցրել է սեղմել մրցակցի՝ Դեմիան Ջոնսի ձեռքը:
Խաղում, ի վերջո, ավելի ուժեղ են գտնվել «ֆիլադելֆիայի» բասկետբոլիստները: Վերջիններս հաղթել են 105-103 հաշվով: