Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին տուրից հետաձգված խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ-Արմենիային»:
29-րդ րոպեին տուգանայինի արագ խաղարկումից հաշիվը բացեց Սանոգոն: Ընդամենը 8 րոպե անց Արմեն Ադամյանի թիմին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Իր հաշվին գոլ գրանցեց Նիկիտա Տանկովը:
Խաղավարտից ընդամենը մեկ րոպե առաջ «Արարատ-Արմենիայի» պաշտպանի կոպիտ սխալից հետո, անդրադարձի շնորհիվ գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Գլիշիչը:
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 22 միավոր և շրջանցելով «Արարատ-Արմենիային» (22) բարձրացավ 3-րդ հորիզոնական: