«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանն օգտվել է Իսպանիայի առաջնության դադարից և հանգստյան օրերին մեկնել է Նյու Յորք, հաղորդում է Goal-ը: Ֆրանսիացին այցելել է ԱՄՆ՝ առանց այդ մասին տեղյակ պահելու կատալոնական ակումբին։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հերթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ իրեն չի մտահոգում տեղի ունեցածը: Կատալոնացիների գլխավոր մարզիչն ընդգծել է, որ ֆուտբոլիստները կարող են ազատ ժամանակ անել այն, ինչ կցանկանան։
«Յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն որոշել, թե ինչով պետք է զբաղվի։ Հենց դա է ազատ ժամանակը։ Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել։ Բայց շնորհակալություն, որ ինձ տեղեկացրեցիք նրա ուղեւորության մասին, ես չգիտեի», — ասել է Վալվերդեն։