Հոկտեմբերի 27-ին կայացած Անգլիայի Պրեմիեր լիգայի «Լիվերպուլ»-«Տոտենհեմ» խաղում գրանցվեցին հետաքրքիր իրադարձություններ:
«Տոտենհեմը» կրկին պարտվեց «Լիվերպուլին»: Էնֆիլդում կայացած վերջին 9 դիմակայություններում լոնդոնյան թիմը չի տարել ոչ մի հաղթանակ: Վերջին 14 խաղում այս թիմերի դիմակայությունում «Տոտենհեմն» ունի միայն մեկ հաղթանակ. 2017թ-ին, Ուեմբլիում՝ 4-1 հաշվով:
Այս պարտությունից հետո «Տոտենհեմի» Պրեմիեր լիգայում արտագնա անհաջող հանդիպումների շղթան ձգվեց: Վերջին անգամ Պոչետինոյի թիմն արտագնա հաղթանակ է տարել սույն թվականի հունվարի 20-ին:
Տոտենհեմի դեմ վերջին 9 խաղում Սալահը խփած գոլերի քանակը հասցրեց 7-ի: