«Արսենալի» նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին խոսել է լոնդոնյան թիմի ավագ Գրանիտ Ջակայի մասին, որն ավելի վաղ կոնֆլիկտ էր ունեցել «զինագործների» երկրպագուների հետ.
«Ես երբեք նման բան չէի տեսել: Ինձ համար նա այլևս չի կարող լինել «Արսենալի» ավագը: Դա բացառված է: Այն, ինչ նա արեց, անթույլատրելի է: Ինչ նա արեց խաղադաշտում՝ մեկ բան է, ու ես անկեղծ ասած չգիտեմ՝ նա ինչ է ներդրել թիմային խաղում, բայց այն, ինչ նա արեց դաշտը լքելիս, բոլորովին այլ բան է: Չի կարելի նման բան անել. այն հավասարազոր է Անգլիային դավաճանելուն:
Եթե հանդիպեի Ջակային, կասեի՝ «Դու աշխարհի ամենագրավիչ աշխատանքն ունես, ու երբեմն պետք է ինչ-որ բան զոհես հանուն նրա: Դու պետք է հասկանաս, որ խաղում ես այնպիսի հզոր թիմի կազմում, ինչպիսին «Արսենալն», ու դու այդ թիմի ավագն ես, պետք է օրինակ ծառայես ինչպես դաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Հիմա դու այդպիսին չես: Այդ իսկ պատճառով անցի՛ր ընդհատակ, մի՛ պատասխանիր այն հարցերին, որոնք կարող են խնդիրների հանգեցնել: Պարզապես փակի՛ր բերանդ, աշխատի՛ր և փորձիր վերադարձնե՛լ երկրպագուների ու թիմակիցներիդ վստահությունը»,- Պետիի խոսքերն է փոխանցում Goal-ը: