Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող ազատ ոճի ըմշամարտի աշխարհի Մ-23 տարեկանների առաջնությունում պայքարից դուրս մնաց ևս մեկ ազատ ոճային: Որակավորման փուլում հաղթելուց հետո, Սարգիս Հովսեփյանը 0-11 հաշվով պարտվեց 1/8 եզրափակչում: Եթե մրցակիցը հասնի մինչև եզրափակիչ, հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն կստանա:
Գերծանր քաշային Հովհաննես Մաղաքյանը պայքարի մեջ մտավ 1/8 եզրափակչից և առաջին իսկ գոտեմարտում հաղթեց՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր: