Բուխարեստում մեկնարկած ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր պայքարի դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ:
57 կգ քաշային Ռազմիկ Միսակյանը պարտվել է մեկնարկային գոտեմարտում։ Մրցակիցը իրանցի ըմբիշ Ալիրեզա Նոսրատոլահ Սարլակն էր՝ 1։4:
65 կգ քաշային կարգում մեր ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը ևս պարտվել է. որակավորման փուլում նա մրցել է Թուրքիայի ներկայացուցիչ Սելիմ Կոզանի հետ ու պարտվել 3:3 հաշվով:
Եթե թուրք ըմբիշը հասնի եզրափակիչ, Թևանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:
Մեկնարկում գոտեմարտում պարտություն է կրել նաև 70 կգ քաշային Արման Անդրեասյանը. նա 2։5 հաշվով զիջել է իրանցի ըմբիշ Ամիրհուսեին Ալի Հոսեինիին:
Նշենք` 79 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Արման Ավագյանը` 1/8 եզրափակչում մրցելով Բուլղարիայի ներկայացուցիչ Ուլադիսլաու Ելիսեյեուի հետ: