Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ իրեն դուր է գալիս խաղալ կարևոր խաղերում:
«Ես միայն կարևորագույն խաղերում կխաղայի, եթե դա կախված լիներ ինձանից։ Ես խաղադաշտ դուրս կգայի միայն Չեմպիոնների լիգայում և Պորտուգալիայի հավաքականում։ Նման հանդիպումները մոտիվացնում են ինձ, քանի որ նրանցից շատ բան է կախված։ Ես սիրում եմ խաղալ մեծ ճնշման տակ, բայց դու պետք է պրոֆեսիոնալ լինես և հարգես այն ակումբը, որը քեզ աշխատավարձ է վճարում: Այդ պատճառով պետք է ցույց տալ առավելագույնը յուրաքանչյուր խաղում», — Ռոնալդուի խոսքը մեջբերում է France Football-ը։
Այս մրցաշրջանում 34-ամյա Ռոնալդուն «Յուվենտուսում» անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 5 գոլ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում: