«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ուժեղացնել դաշտի միջին հատվածը։
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, իտալացի մասնագետը «ներաձուրիների» կազմում մտադիր է տեսնել «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալին։ Կոնտեն հետաքրքրվախ չէ կատալոնական ակումբի մեկ այլ ֆուտբոլիստի՝ Իվան Ռակիտիչի ծառայություններով, ով ևս «Ինտերի» շորթլիստում է։
Ավելի վաղ խոսվում էր նաև ՄՅՈւ-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչի հավանական տրանսֆերի մասին։
«Ինտերը» Ա սերիայի 9 տուրից հետո երկրորդ հորիզոնականում է վաստակած 22 միավորով։