«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալն ուզում է տեղափոխվել Իտալիա: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Վիդալի ծառայություններով հետաքրքրվում է «Ինտերը»: Այսպես, միլանցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նրան կիսապաշտպանության գծի ուժեղացման առաջնահերթությունն է համարում: Չիլիացին ինքը ուզում է տեղափոխվել «Ինտեր»: Նա Կոնտեի հետ աշխատել է «Յուվենտուսում»: Իսկ Վիդալի գործակալը սկսել է նրա հնարավոր տրանսֆերի մասին բանակցությունները:
Ընդ որում Վիդալը չինական ակումբներից մեկից առաջարկ է ունեցել, բայց մերժել է այն: Ավելի վաղ չիլիացին խոստովանել էր, որ իրեն չի գոհացնում «Բարսելոնայում» իր կարգավիճակը: Ընթացիկ առաջնությունում Վիդալը մասնակցել է 8 խաղի, բայց մեկնարկային կազմում դաշտ է դուրս եկել միայն «Սևիլյայի» հետ խաղում: