«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մեկնաբանել է Ա Սերիայի 9-րդ տուրի՝ «Լացիոյի» հետ խաղից հետո տեղի ունեցած միջադեպը: Հանդիպումն ավարտվել է 2: 1 հաշվով հօգուտ հռոմեացիների, իսկ Ռիբերին խաղից հետո հեռացվել է խաղադաշտից: Եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո ֆրանսիացին երկու անգամ հրել է եզրային մրցավարին։
«Ցավում եմ կատարվածի համար։ Ներողություն եմ խնդրում թիմակիցներից, գլխավոր մարզչից, երկրպագուներից։ Նաև ներողություն եմ խնդրում եզրային մրցավարից։ Խաղի վերջնամասում նյարդերս տեղի տվեցին։ Հույս ունեմ, որ նա հասկանում է, թե ինչ վիճակում էի գտնվում։ Ես ուզում էի մնալ խաղադաշտում, որպեսզի մինչև վերջ լինեմ թիմակիցներիս հետ։ Ես եկել եմ Ֆլորենցիա, որպեսզի այս քաղաքին ավելի մեծ ուշադրություն դարձնեն։ «Ֆիորենտինան» արժանի է դրան ոչ պակաս, քան մյուս ակումբները», — Ռիբերիի խոսքը մեջբերում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:
Այժմ ֆրանսիացի վինգերը կարող է երկարատև որակազրկում ստանալ։