«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է թիմի ավագ Գրանիտ Ջակայի պահվածքը ԱՊԼ 10-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ խաղում (2-2) փոխարինվելուց հետո:
«Մենք ֆուտբոլիստների հետ աշխատում ենք, որպեսզի նրանք կարողանան ճնշման ներքո աշխատել:
Կխոսենք նրա հետ, որովհետև Ջակայի արձագանքը ճիշտ չէր: Մենք այստեղ ենք, որովհետև երկրպագուներ ունենք: Մենք նրանց համար ենք աշխատում ու պետք է հարգենք նրանց, երբ նրանք ծափահարում կամ քննադատում են»,- Էմերիի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: