«Յուվենտուսը» պայմանագիր է կնքել Coca-Cola ընկերության հետ։ Այս մասին հայտնում է թիմի պաշտոնական կայքը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերության հետ թուրինցիների համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:
Խմիչքները հասանելի կլինեն Միլանի «Յուվենտուսի» ֆիրմային խանութում և «Ալյանց Սթեդիումում»:
«Յուվենտուսը» 23 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: