«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետն հավանություն է տվել երկրպագուներից մեկի՝ ԱՊԼ 10-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ խաղից հետո (2-2) արտահայտած դժգոհությանը:
Լոնդոնցիների երկրպագուներից մեկը եզրափակիչ սուլիչից հետո սոցցանցերից մեկի իր էջում քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին ու ավագ Գրանիտ Ջակային, որը ի պատասխան սուլոցների՝ գրողի ծոցն էր ուղարկել երկրպագուներին ու հանել մարզաշապիկը: Լակազետը հավանել է գրառումը:
Երկրպագուի հրապարակման մեջ ասվում էր հետևյալը. «Կներեք, բայց բավական է: Անհնար է 2-0 հաղթելիս լինել «Փելասին» ու ոչ-ոքի խաղալ: Էմերի, ընկերս, ես պաշտպանել եմ քեզ, բայց հերիք է: Ջական ևս կարող է գրողի ծոցը գնալ: Չեմ ուզում նրան նորից «Արսենալի« մարզաշապիկով տեսնել»: