«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին առաջին տպավորության մասին: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ մասնագետը կատալոնական ակումբը գլխավորել է 2008-2012-ը։ Նրա ղեկավարությամբ թիմը 14 տիտղոս է նվաճել։
«Ինձ ասում էին, որ երիտասարդական թիմում տաղանդավոր տղա կա։ Ասել են, որ նա փոքր է, սակայն հիանալի է տիրապետում գնդակին և շատ գոլեր է խփում։ Առաջին անգամ նրան հանդիպեցի Nike-ի խանութում, նա հոր հետ էր։ Ես անմիջապես մտածեցի. «Եվ այս տղան պե՞տք է լավը լինի: Մենք հիանալի սկսեցինք մրցաշրջանը՝ հաղթելով 6:1 եւ 5:0 հաշվով, իսկ Մեսսին խփեց երեք գոլ: Այն ժամանակ ես մտածեցի, որ նրա հետ մենք կկարողանանք հաղթել ամեն ինչ», — ասել է Գվարդիոլան։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է թիմի 4 խաղի՝ աչքի ընկնելով 2 գոլով և 2 արդյունավետ գործողություններով ։