«Բարսելոնան» աշխատում է «Ինտերի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսիի տրանսֆերի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Diario Sport-ը: Իսպանական աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները «Ինտերին» փոխանակում են առաջարկում: Այդ պարագայում Միլան կուղարկվի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, որն արդեն վաղուց «Ինտերի» ուշադրության կենտրոնում է:
24-ամյա Սենսին «Ինտեր» էր տեղափոխվել նախորդ ամառ «Սասուոլոյից»: Պայմանագրում ֆուտբոլիստին 25 մլն եվրոյով ձեռք բերելու կետ կա: Բավականին արագ Սենսին դարձավ միլանյան ակումբի հիմնական կազմի խաղացող: Ընթացիկ մրցաշրջանում նա Ա Սերիայի 7 խաղում խփել է 3 գոլ ու դարձել 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: