Ընթացիկ մրցաշրջանը վերջինը կլինի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեի համար։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը մտադիր չէ երկարաձգել 55-ամյա մասնագետի մինչև ամառ նախատեսված պայմանագիրը, չնայած այն փաստին, որ այն ևս մեկ տարով երկարաձգման հնարավորության կետ է իր մեջ ներառում։
«Բարսելոնայում» Վալվերդեին փոխարինողի հավանական թեկնածուն Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն է, որը դեմ չէ վերադառնալ ակումբ, որի կազմում նախկինում հանդես է եկել որպես ֆուտբոլիստ։
Ակումբը հետաքրքրված է նաև ՊՍՎ-ի մարզիչ Մարկ վան Բոմմելով։