Ռուս գեղասահորդուհի Ալեքսանդրա Տրուսովան հաղթանակ է տարել Skate Canada-ի Գրան Պրիի երկրորդ փուլում:
15-ամյա մարզուհին լավագույնն է ճանաչվել ազատ ծրագրում՝ վաստակելով 166.62 միավոր: Կարճ և ազատ ծրագրերի արդյունքում Տրուսովան ընդհանուր առմամբ 241,02 միավոր է վաստակել:
Այս երկու արդյունքներն էլ Տրուսովային օգնել են համաշխարհային ռեկորդ սահմանել:
Ռուսաստանի մյուս ներկայացուցիչը՝ հայազգի Եվգենյա Մեդվեդևան կարողացել է վերականգնվել կարճ ծրագրում ունեցած անհաջողությունից հետո ու ազատ ծրագրում ցույց է տվել երրորդ արդյունքը (146,73 միավոր): Վերջնական աղյուսակում, Մեդվեդևան 5-րդ տեղն է զբաղեցրել՝ 209,62 միավորով: