ԱՊԼ-ի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Նորվիչին» ու 3-1 հաշվով հաղթանակ տոնեց։
Հանդիպման 21-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի ֆուտբոլիստ ՄաքԹոմինայը։ 7 րոպե անց ՄՅՈՒ-ն 11-մետրանոցի իրավունք ստացավ, սակայն գնդակին մոտեցած Ռեշֆորդը չկարողացավ հարվածը գոլի վերածել, բայց ընդամենը 1 րոպե անց ուղղեց սխալը՝ հաշիվը դարձնելով 2-0: Առաջին կեսի ավարտից 1 րոպե առաջ ՄՅՈՒ-ն ևս մեկ 11-մետրանոցի իրավունք ստացավ, այս անգամ գնդակին մոտեցավ Մարսիալը․․․գնդակը նորից չհայտնվեց ցանցում։ Երկրորդ կեսի միջնամասում Մարսիալը ևս ուղղեց իր սխալն ու հաշիվը դարձավ՝ 3-0:
Հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ տանտերերի կազմում հեղինակության գնդակը խփեց Էրնանդեսը։
Այս խաղից հետո ՄՅՈՒ-ն 7-րդ տեղում է, իսկ «Նորվիչը»՝ 19-րդ։