«Ինտերը» և «Բարսելոնան» ակտիվ բանակցություններ են վարոմ կատալոնական թիմի կիսապաշտպան Իվան Ռակիտիչի տեղափոխության շուրջ, հայտնում է Diario Sport-ը:
Նշվում է, որ ըստ ամենայնի՝ տեղափոխությունը կայանալու է առաջիկա ձմռանը:
Պարբերականի փոխանցմամբ՝ միլանյան ակումբը 31-ամյա խորվաթ ֆուտբոլիստի համար վճարելու է 35 միլիոն եվրո:
Ռակիտիչը բազմիցս դժգոհել է խաղային պրակտիկայի պակասից: Լա լիգայի ընթացիկ առանությունում նա 6 հանդիպման է մասնակցել՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողությամբ: