Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի կանոնավոր առաջնության 2-րդ տուրում մրցել են «Արագածը» և «Էրեբունին»:
Նախկին «Միկա» մարզահամալիրում կայացած խաղն ավարտվել է «Արագածի» հաղթանակով՝ 103:78: Առաջին տուրում «Արագածի» բասկետբոլիստները ևս հաղթել էին:
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, մրցելու են «Գյումրին» և «Ֆիման»: