Իտալական Ա սերիայի 9-րդ տուրում «Բրեշիան» 1:3 հաշվով պարտվել է «Ջենոային»:
72-րդ րոպեին «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին փոխարինվել է: Չկարողանալով զսպել էմոցիաները, իտալացին ոտքով հարվածել է «Ջենոայի» լուսանկարչի ֆոտոխցիկին:
Հանդիպումից հետո «Բրեշիայի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ կփոխհատուցի հասցված վնասը: