Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի վերջին խաղում «Արարատը» սեփական հարկի տակ ընդունում է «Փյունիկին»:
Հանդիպումը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 16:00-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով,
«Արարատ». 1. Սերգեյ Ռևյակին, 3. Ժոաո Վիկտոր, 4. Արկադի Կալաջյան, 15. Եվգենի Բալյակին, 11. Թեյմուրազ Տոբոև,23. Իվան Սպիչկա, 27.Դավիթ Խուրցիձե, 9. Գեորգի Չելիձե, 90. Ուեսլեն Ժունիոր, 69. Դենիս Դեդեչկո, 97. Դավիդ Դավիդյան:
Պահեստայիններ. 98. Պողոս Այվազյան, 5. Զուրաբի Արզիանի, 8. Ալբերտ Մնացականյան, 10. Զավեն Բադոյան, 88. Խամես Սանթոս, 19. Արտակ Ալեքսանյան, Իգոր, 29. Արամե Ծատուրյան, Հովհաննիսյան, 18. Իրակլի Լոգուա, 94. Դավիթ Արշակյան, 99. Ռազմիկ Հակոբյան:
Գլխավոր մարզիչ՝ Վադիմ Լազորենկո:
«Փյունիկ». 25. Անդրիյա Դրագոևիչ, 2. Սերոբ Գրիգորյան, 24. Սալոմոն Նիրիսարիկե, 66. Մաքսիմ Ժեստոկով, 8. Անտոնիո Ստանկով, 20. Ուգոչուկվու Իվու, 17. Արտակ Եդիգարյան, 23. Արաս Օզբիլիս, 10. Էրիկ Վարդանյան, 18. Ալիկ Առաքելյան, 77. Դենիս Մահմուդով:
Պահեստայիններ. 12. Սևակ Ասլանյան, 3. Արթուր Քարտաշյան, 98. Մարկո Բուրզանովիչ, 65. Ալեքսանդր Գալիմով, 7. Արտյոմ Սիմոնյան, 13. Ստանիսլավ Եֆիմով, 63. Մարկու Քրիստի, 22. Ռոբերտ Հակոբյան, 11. Էդգար Մանուչարյան, 70. Սերգեյ Շևչուկ:
Գլխավոր մարզիչ՝ Սուրեն Չախալյան/ Ալեքսանդր Տարխանովը բացակայում է առողջական խնդիրների պատճառով
Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ՀՖՖ-ի՝ յութուբի պաշտոնական ալիքում:
Այս խաղից առաջ «Արարատը», իր ակտիվում ունենալով 22 միավոր, ԲԽ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 3 միավոր զիջելով առաջատար «Շիրակին», իսկ «Փյունիկը» 13 միավորով 7-րդն է: