Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, նշվում է Վանաձոր քաղաքի տոնը: Այս առիթով Վանաձորը ներկայացնող «Լոռի» ակումբին շնորհավորել է «Երևան» ՖԱ-ն: «Լոռին» պատասխանել է շնորհավորանքին ու փոխադարձ բարեմաղթանք հղել մրցակցին:
Հիշեցնենք, որ «Երևանը» նույնպես իր տնային հանդիպումներն անցկացնում է Վանաձորում, ինչի համար այս թիմին ևս շնորհավորում ենք Վանաձորի տոնի առթիվ: