Բաթումիում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
2-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթել է Չեխիայի ընտրանուն:
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Նգույենին, Արոնյանը, Մելքումյանը և Փաշիկյանը իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել:
Կանանց Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Սլովակիային. Աննա Սարգսյանը, Էլինա Դանիելյանը հաղթել են, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը՝ ոչ-ոքի խաղացել: