Հոլիվուդյան դերասան, լեգենդար բոդիբիլդեր և քաղաքական գործից Առնոլդ Շվարցենեգերը պատմել է, որ երկրպագում է անգլիական «Լիվերպուլին»:
«Ինձ դուր է գալիս «Լիվերպուլը»։ Ակումբը միշտ չէ, որ հաջող է հանդես գալիս, բայց այս պահին նրանք հիանալի են։ Երբեմն, չգիտեմ ինչու, նրանք պարտվում են հիմար խաղերում, բայց միշտ վերականգնվում են։ Երբ նրանք ասում են՝ «Ես կվերադառնամ», նրանք վերադառնում են», – Արնիի խոսքն է մեջբերում է BBC–ն։