«Ռեալը» պատրաստ է նոր փորձ անել ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու համար։ Այս մասին հաղորդում է El Desmarque-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ մյուս ամառ «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը 26-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ կլինի 100 մլն եվրո ու կիսապաշտպան Գարեթ Բեյլին առաջարկել։ Դրա հետ մեկտեղ նշվում է, որ այդ տրանսֆերը հնարավոր կլինի այն դեպքում, երբ թիմը շարունակի գլխավորել Զինեդին Զիդանը, որն էլ հակված է Պոգբային իր թիմում տեսնել։
Հիշեցնենք, որ «Ռեալը» դեռ նախորդ ամառ էր հետաքրքրվում ֆրանսիացու ծառայություններով։