ԱՊԼ-ի 10-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթել է «Բարնլիին»:
Լոնդոնյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Քրիստիան Պոիլիշիչը՝ գոլ խփելով 21-րդ, 45-րդ և 56-րդ րոպեներին: Վ4-րդ գոլը խփել է Վիլիանը: «Բարնլիի» առաջին գոլը 86-րդ րոպեին խփել է Ջեյ Ռոդրիգեսը, երկրորդը՝ ՄքՆայլը:
Այս հաղթանակից հետո «Չելսին» 20 միավորով 4-րդ հորիզոնականում է, «Բարնլին» 12 միավորով 11-րդն է: